ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նիկոլին բերել, սարքել են մեր ժողովրդի գլխին

Նիկոլին բերել, սարքել են մեր ժողովրդի գլխին
11.03.2025 | 12:22

Երկու նախագահների կողմնակիցների վիճաբանությունը հանրագումարի բերեց Նիկոլը, ակամա նկատելով, որ երկու ճամբարն էլ համամիտ են մի հարցում․ որ Նիկոլին բերել, սարքել են մեր ժողովրդի գլխին։ Այս հարցում, հիրավի, երկու թիմում էլ կա նույն կարծիքը, որը կարող է հիմք հանդիսանալ նրանց միասնական գործողությունների համար։

Միաժամանակ, կարեւոր հարց է առաջանում․ եթե Նիկոլին մեր գլխին սարքել են, ընդ որում ոչ մեկ անգամ, եւ ոչ միայն փողոցով, այլեւ ընտրություններով, ապա ո՞րն է երաշխիքը, որ հերթական անգամ ընտրությունների գնալով, մեր գլխին հերթական անգամ չեն սարքի։

Հնարավոր են երկու հետեւություններ․

ա) իրականում դժգոհ չենք Նիկոլից եւ ուզում ենք որ ընտրություններով կրկին նրան շինեն մեր գլխին։ Այս դեպքում Նիկոլի բոլոր քննադատություններն էլ արմատապես կեղծ են, եւ ցանկանում ենք իրավիճակի հարատեւությունը,

բ) հույս կամ երաշխիքներ ունենք, որ այս անգամ ընտրություններով մեր գլխին Նիկոլ չեն սարքի, այլ մեկ ուրիշին։ Այս դեպքում ընդամենը տենչում ենք մի ուրիշ նիկոլի ծնունդ՝ մեր գլխին սարքելու թրենդի հարատեւությամբ։

Աղասի ԵՆՈՔՅԱՆ

Դիտվել է՝ 4667

Մեկնաբանություններ